Թուրք գործիչը քուրդ կանանց բռնաբարելը թուրքերի պարտքն է համարում

Թուրք գործիչը քուրդ կանանց բռնաբարելը թուրքերի պարտքն է համարում

PanARMENIAN.Net - «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ քուրդ կանանց բռնաբարելը պարտք է, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանից: Այս մասին հայտնում է թուրքական Gazeteemek կայքը:

Թուրք գործչի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Ավելի ուշ, Ուղուրլուն ինքն իրեն պաշտպանելու համար հայտարարել էր, որ այդ գրառումները կատարողները վերջին շրջանում իր անուն ազգանունով թվիթերյան կեղծ հաշիվներ բացած օգտատերերն են:

Նշվում է, որ Ուղուրլուն նախկինում ևս սոցցանցերում քրդերի մասին բազմաթիվ աղմկահարույց գրառումներ է արել: Նա հայտնի է քրդերի նկատմամբ իր ազգայնամոլական հայացքներով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---