Երևանում կտեղադրվի Վիլսոնի արձանը, փողոց կանվանակոչվի

Երևանում կտեղադրվի Վիլսոնի արձանը, փողոց կանվանակոչվի

PanARMENIAN.Net - Երևանում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվան փողոց կլինի: Համապատասխան նախագիծն ընդգրկված է Երևանի Ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում:

Վիլսոնի փողոցը տեղակայված կլինի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածում:

Նախատեսվում է նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում տեղադրել Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու մասին:

1920 թվականի նոյմեբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է արբիտրաժային վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Սևրի պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը բաժանվել էր ենթամանդատային տարածքների: Պաղեստինն ու Հյուսիսային Իրաքը Կիրկուկի և Մոսուլի հետ միասին անցնում էին Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արևմտյան Հայաստանի մանդատն առաջարկվել էր ԱՄՆ-ին, սակայն Կոնգրեսը հրաժարվել էր այն հաստատել: Այնուամենայնիվ, արբիտրաժային վճիռը վաղեմության ժամկետ չունի և չի կարող վիճարկվել ոչ մի միջազգային դատական ատյանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---