Ազնավուրը Kristián մրցանակ է ստացել Պրահայում կինոյում ունեցած ավանդի համար17 մարտի 2018 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Պրահայում Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ֆրանսահայ հայտնի շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրին է հանձնվել Kristián մրցանակը՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար, հայտնում է Պրահայի ռադիոն: Մարտի 16-ին 93-ամյա Շառլ Ազնավուրը համերգ է տվել Պրահայի Կոնգրես կենտրոնում՝ կատարելով իր հայտնի երգերը: Համերգը հայտնի երգչի համաշխարհային շրջագայության մաս է կազմում, որի շրջանակում նա համերգներ կտա նաև Ամստերդամում, Մոսկվայում, Օսակայում, Տոկիոյում և Լոնդոնում: Kristián մրցանակի է արժանացել նաև հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Քաթրին Դենյովը, որը, սակայն, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը: Նրա անունից մրցանակը ստացել է Չեխիայում Ֆրանսիայի դեսպանը: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |