Թուրքիան հայտարարել է Աֆրինն ամբողջությամբ գրավելու մասին (վիդեո)

Թուրքիան հայտարարել է Աֆրինն ամբողջությամբ գրավելու մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակի խմբավորումներն ու Թուրքիայի զինվորականները մտել են Աֆրին և լիակատար հսկողություն սահմանել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Զինյալների մեծ մասը փախել է: Մեր զինվորականներն ու Սիրիայի ընդդիմադիր ուժերն ականազերծում են նրանց թողած ականները: Հիմա այնտեղ ծածանվում են Թուրքիայի և սիրիական ընդդիմության դրոշները»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Չանաքքալե քաղաքում: Ելույթը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 13-ից Աֆրինը շրջափակված էր թուրքական զորքերի կողմից:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---