«Էրեբունի» թանգարանի հարակից տարածքը կբարեկարգվի![]() 20 մարտի 2018 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Արգելոց-թանգարանի բարեկագրման աշխատանքների կազմակերպմամբ կզբաղվեն քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունները: Աշխատանքներին կներգրավվի նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը: Էրեբունի թանգարանը հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը համընկել է Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Թանգարանը գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ մ․թ․ա․ 782-ին հիմնվել է ուրարտական Էրեբունի ամրոցը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |