Տեխասում մարտի սկզբից 6 ռումբ է պայթել. Կան զոհեր և տուժածներ![]() 21 մարտի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ի երեկոյան Տեխասում 2 պայթյուն է որոտացել: Մի դեպքում FedEx-ի ծանրոց է պայթել Շերց քաղաքում, մեկ այլ դեպքում՝ կոմիսիոն խանութ առաքված ծանրոցը Տեխասի արվարձան Օսթինում: Պայթյունների արդյունքում մի քանի մարդ թեթև վիրավորվել է: Նույն օրը Օսթինի օդանավակայանի FedEx-ի տեսակավորման կենտրոնում վնասազերծվել է պայթուցիկով ևս մեկ ծանրոց, գրում է Deutsche Welle-ն: Մարտի սկզբից Տեխասում արդեն 6 ծանրոց է պայթել: Պայթյունների հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 4-ը վիրավորվել: Քննիչները կարծում են, որ պայթյունների միջև կապ կա, որն է նպատակը, հայտնի չէ: Սկզբում ենթադրվում էր, որ ռասիստական մղումներ կարող են լինել այդ գործողությունների հիմքում, քանի որ զոհերն աֆրոամերիկացիներ և լատինամերիկացիներ են: Սակայն 3 պայթյուն անհասցե է եղել: Տեղեկությունների համար 115.000 դոլար պարգև են խոստանում: Բացի այդ ոստիկանությունն անսպասելի քայլի է գնացել՝ առաջարկելով պայթյունների կազմակերպչին կամ կազմակերպիչներին կապ հաստատել իրենց հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |