Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել![]() 21 մարտի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - The Beatles-ի նախկին թմբկահար Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել: Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը: «Դա իրոք շատ նշանակալի է ինձ համար: Որպես ճանաչում այն ամենի, ինչ մենք արել ենք: Ինձ շատ հաճելի էր նման պատվի արժանանալ»,-իր զգացմունքների մասին է պատմել երաժիշտը, գրում է Lenta.ru-ն BBC-ի վրա հղումով: 53 տարի առաջ The Beatles-ն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի: Սթարը խոստովանել է, որ այս անգամ զգում է իր խմբի տղաների պակասը. «Ստիպված եղա միայնակ հուզվել»: Ըստ նրա, նա դեռ չի որոշել, թե ինչպես է գերադասում, որ իրեն դիմեն՝ սըր Ռինգո, թե սըր Ռիչարդ, սակայն խոստացել է կոչման հետ շնորհվող շքանշանը կրել նախաճաշի ներկայանալիս: Ըստ տարածված լեգենդի, 1965-ին «լիվերպուլյան քառյակի» մասնակիցները մարիխուանա են ծխել Բուքինգհեմյան պալատում: Սթարը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նրանք, փորձելով հաղթահարել հուզմունքը, ուղղակի ծխախոտ են ծխել պալատի զուգարանում: The Beatles-ի մյուս անդամ Փոլ Մաքքարթնին ասպետի կոչում է ստացել դեռևս 1997-ին: 1970-ին The Beatles-ի փլուզումից հետո Սթարը միայն որպես մենակատար է հանդես գալիս: Նրա 19-րդ Give More Love ալբոմը թողարկվել է 2017-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |