«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդես՝ Բեյրութում22 մարտի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բացվել է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցումով մեկնարկած ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 100 լուսանկար, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներ և լիբանանցիներ: Խոսելով «Երևանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մասին՝ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշել է, որ այն Երևանը ճանաչելու, նաև հիանալու յուրովի հնարավորություն է: «Սա մի յուրօրինակ ճամփորդություն է ժամանակի մեջ, որը թույլ է տալիս լինել հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում և թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը խորհրդային շրջանում և հիանալ Հայաստանի մայրաքաղաքի տեսքն ամբողջացնող ժամանակակից կառույցներով: Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը շատերիդ կստիպի, որ անձամբ այցելեք մեր սիրելի քաղաք ու վայելեք այն ջերմությունն ու հմայքը, որ ունի 2800-ամյա Երևանը», - նշել է Արմինե Սարգսյանը: «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները ծրագրել են Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարների շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպել նաև Սփյուռքի հայաշատ այլ քաղաքներում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և ՀՀ մարզերում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |