«Դեդփուլ 2»-ի թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - 20th Century Fox կինոընկերությունը հրապարակել է «Դեդփուլ 2» կատակերգական մարտաֆիլմի նոր թրեյլերը: Այն հասանելի է ընկերության YouTube-ի ալիքում: Տեսանյութից կարելի է մի փոքր գուշակել սյուժեն: Դերասան Ռայան Ռեյնոլդսի կատարմամբ Ուեյդը ստիպված է լինելում բազում փորձությունների միջով անցնել, կռվել նինձյաի, յակուդզայի, մոցարելլայի, իսկ գլխավորը՝ ապագայից եկած մուտանտ Քյեբլի հետ, որի դերը կատարում է Ջոշ Բրոլինը: Ֆիլմում նկարահանվել են նաև Մորենա Բաքարին, ԹիՋեյ Միլլերը, Բրիանա Հիլդեբրանդը, Զազի Բիտցը, էդդի Մարսանը և Ստեֆան Կալիչը: Ֆիլմն էկրան կբարձրանա մայիսի 17-ին: 2016-ի փետրվարին էկրան բարձրացած «Դեդփուլը» դարձավ R նիշով (միայն մեծահասակների համար) ֆիլմերից ամենաշահութաբերը պատմության մեջ՝ հավաքելով 800 մլն դոլար 58 մլն բյուջեով: Մարտաֆիլմը հիմնված է Marvel կոմիքսների վրա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |