Եվրոպայից 200 կամավոր կմասնակցի ՀՀ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի խթանմանը24 մարտի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայից 200 կամավոր «Բարև թրեյլս» (BarevTrails) ծրագրի շրջանակում կմասնակցի Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի խթանմանը: Այս մասին հայտնում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստան): Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», պլանավորվող «Տաթև» ազգային պարկ և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: Ծրագրի առաջին փուլով նախատեսված է, որ 3 տարում 200 երիտասարդ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Գերմանիայից կժամանի Հայաստան՝ մասնակցելու պահպանվող տարածքներում առկա արշավային արահետների բարեկարգմանը, նոր արահետների մշակմանը, արահետների քարտեզագրմանը, ցուցանակների, արգելափակոցների տեղադրմանը, փոքր ենթակառուցվածքների (օրինակ անանցանելի վտակների վրա փոքր կամուրջներ) կառուցմանը և այլն: Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը կմեկնարկի 2018 թվականի մայիսին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |