Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է սկսել Իրաքում՝ Սինջարի շրջանում

Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է սկսել Իրաքում՝ Սինջարի շրջանում

PanARMENIAN.Net - Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջար քաղաքի շրջանում: Մարտի 26-ին այդ մասին է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք ասել ենք, որ շարժվում ենք Սինջարի ուղղությամբ: Գործողությունն այնտեղ արդեն սկսվել է», -ասել է նա՝ մանրամասներ չնշելով, գրում է Deutsche Welle-ն:

Իրաքի անվտանգության ուժերը շեշտում են, որ տարածքում չկան երրորդ երկրների զինվորական կազմավորումներ: Մարտի 23-ին Քրդստանի համայնքների միությունը հայտնել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հեռանում է Սինջարից, որտեղ տեղակայված էր 2014-ից՝ ԻՊ դեմ պայքարի շրջանակում:

ՔԱԿ դեմ թուրքական բանակի ռազմական գործողությունները շարունակվում են 2015-ի ամռանը հրադադարի ձախողումից ի վեր: Ավիացիոն հարվածները քրդերի դիրքերին հիմնականում հասցվում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---