ԶԼՄ. «Միլանը» կերկարացնի պայմանագիրը Գատուզոյի հետ![]() 26 մարտի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Միլանի»ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կշարունակի գլխավոր մարզչի իր պարտականություններն առնվազն մինչև 2021 թվականը: Ըստ Corriere dello Sport-ի, նա նոր 3-ամյա պայմանագիր կկնքի ակումբի հետ մարտի 28-ին: Գատուզոյի աշխատավարձը կկազմի 2 մլն եվրո խաղաշրջանի համար, ինչպես նաև հավելյալ պարգևավճարներ, հայտնում է Eurosport-ը: Գատուզոն գլխավորել է «Միլանը» 2017-ի նոյեմբերին, նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է 23 խաղից 13-ում և դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ա սերիայում «Միլանը» 6-րդն է, իսկ Չեմպիոնների լիգայի գոտուն հասնելու համար 5 միավոր է պակասում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |