Պոգբան մտադիր է լքել ՄՅՈւ-ն ամռանը

Պոգբան մտադիր է լքել ՄՅՈւ-ն ամռանը

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է լքել ակումբը: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror պարբերականը:

Նշվում է, որ ՄՅՈւ-ն մտադիր է ամռանը £200 մլն-ի շրջանակում խաղացողներ գնել «Ռեալից», ՊՍԺ-ից և «Յուվենտուսից», ինչն էլ ֆրանսիացի կիսապաշտպանի՝ նոր ակումբ փնտրելու պատճառ է դարձել:

«ՄՅՈւ ղեկավարը կորցրել է իր համբերությունը Պոգբայի հետ, անգամ ակումբի մի շարք խաղացողներ հիասթափված են, որ £89 մլն-անոց կիսապաշտպանն ավելի շատ կենտրոնանում է իր կերպարի, քան ֆուտբոլի վրա»,- գրում է աղբյուրը:

Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի հուլիս: Նա երկրորդ անգամ «կարմիր սատանաների» կազմում է ընդգրկվել 2016 թվականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---