DW. Ինչու Վրաստանը կարող է զրկվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից

DW. Ինչու Վրաստանը կարող է զրկվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից

PanARMENIAN.Net - 2017-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի կես տարվա ընթացքում մինչև 90 օր մնալ շենգենյան գոտու երկրներում: Սակայն արդեն մեկ տարի անց ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես Գերմանիան ու Շվեդիան, խոսում են Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հնարավոր կասեցման մասին: Պատճառը Շենգենի գոտու երկրներում վրացիների կատարած հանցագործությունների աճն է, ինչպես նաև ներգաղթյալների քանակի աճը, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ փախստականների հարցերով զբաղվող եվրոպական գործակալության, ԵՄ երկրները 2018-ի հունվարին 1859 հայտ են ստացել Վրաստանի քաղաքացիներից փախստական կարգավիճակ ստանալու համար, ինչը կրկնակի անգամ ավելի է, քան 2017-ի հունվարին: Հայտերի կեսը՝ 745-ը, ներկայացվել է հունվարին Գերմանիայում:

Վրաստանի իշխանությունները, մտահոգված լինելով, խոստանում են ամեն հնարավորն անել խախտումները կասեցնելու համար: Փետրվարից երկրում իրազեկման արշավ է սկսվել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի կանոնների մասին: Վրացիների համար նույնիսկ բջջային հավելված են մշակել, որը հաշվում է, թե որքան օր կա Շենգենի գոտում մնալու համար: Թբիլիսին նաև մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռեժիմը խախտողների համար:

Թբիլիսին առանց ձգձգելու ընդունում է բոլոր վտարվածներին: Օրինակ, մարտի 21-ին Գերմանիայից 52 վրացի է արտաքսվել: Արտաքսվում են նույնիսկ նրանք, ում երեխաները ծնվել են Գերմանիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---