«Զանգակ» հրատարակչությունը Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում մրցանակի է հավակնում

«Զանգակ» հրատարակչությունը Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում մրցանակի է հավակնում

PanARMENIAN.Net - Հայաստանյան «Զանգակ» հրատարակչությունը Բոլոնիայում ընթացող մանկական գրքի ցուցահանդեսում հավակնում է Ասիայից մրցանակին «Մանկական լավագույն հրատարակչություն» անվանակարգում: Այդ մասին ասվում է մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսը բացվել է մարտի 25-ին: Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որում իրենց լավագույն գրքերն են ցուցադրում «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», GSM Studio հրատարակչությունները:

Բոլոնիայում ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 29-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---