Մեսսին չի դիմացել Արգենտինայի հավաքականի ջախջախմանն ու հեռացել է տրիբունայից (վիդեո)

Մեսսին չի դիմացել Արգենտինայի հավաքականի ջախջախմանն ու հեռացել է տրիբունայից

PanARMENIAN.Net - Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մինչև վերջ չի նայել ազգային թիմի հանդիպումն իսպանացիների հետ: Նա չի դիմացել Արգենտինայի հավաքականի ջախջախմանն ու հեռացել է տրիբունայից 6-րդ բաց թողած գնդակից հետո:

Արգենտինան պարտվել է Իսպանիայի հավաքականին 1:6 հաշվով, հայտնում է Eurosport-ը:

Մեսսին չի մասնակցել հանդիպմանը թեթև վնասվածքի պատճառով: Խաղը տեղի է ունեցել Մադրիդում:

Արգենտինայի հավաքականը կրկնել է սեփական հակառեկորդները՝ 1958-ին Արգենտինայի ընտրանին 1:6 հաշվով զիջել է Չեխոսլովակիային և 51 տարի անց՝ Բոլիվիային, նույն հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---