«Ռոստելեկոմը» ՀՀ-ում գործարկում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը![]() 28 մարտի 2018 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ից «Ռոստելեկոմը» Հայաստանում գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունն ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար։ Ընթացակարգը շատ պարզ է՝ ընկերության յուրաքանչյուր բաժանորդ զանգահարում է 060 46 00 00 հեռախոսահամարին (նախապես պայմանագիրը կնքելիս տրամադրած հեռախոսահամարից), անցնում է նույնականացման փուլն ու հնարավորություն ստանում մեկ զանգի միջոցով իրականացնել մի շարք գործարքներ ՝ պայմանագրի վերակնքում, սակագնային փաթեթի փոփոխություն, հասցեի փոփոխություն, ծառայության ավելացում/դադարեցում, ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում, ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում, այլ ծառայություններ: «Գործարկել ենք մի ծառայություն, որը նորույթ է մեր շուկայում և լայնորեն կիրառվում է զարգացած շատ երկրներում: Ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով մեր բաժանորդը այսուհետ կարող է մի շարք գործարքներ իրականացնել պարզ ընթացակարգով՝ առանց այցելելու վաճառքի և սպասարկման սրահներ։ Սա բաժանորդների սպասարկման նոր մշակույթ է և արդեն իսկ գործարք իրականացրած բաժանորդների գոհունակությունը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Բաժանորդները, զանգահարելով 060 46 00 00 հեռախոսահամարին և անցնելով նույնականացման փուլը, ավտոմատ կերպով միանում են համապատասխան մասնագետին և իրականացնում գործարքը։ Հեռախոսային սպասարկման ծառայությունը հասանելի է յուրաքանչյուր օր՝ ժամը 08։00-ից մինչև 24։00՝ բաժանորդներին հասանելի լինելով նրանց հարմար բոլոր ժամերին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |