2018-ին Երևանի օրը հոկտեմբերի փոխարեն կնշվի սեպտեմբերին29 մարտի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի օրը նշվելու է ոչ թե 2018 թվականի հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 29-ի նիստում: «2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» որոշումով առաջարկվում է տեղափոխել Երևանի օրը՝ հաշվի առնելով նաև 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը: Սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է, փոխնախագահները՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հանձնաժողովում ընդգրկված են մի շարք նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ Առաքելական եկեղեցու, գիտական հաստատությունների ղեկավար ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |