Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել

Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել

PanARMENIAN.Net - Բաքվի Ղարադաղի շրջանում ցեխային հրաբուխ է ժայթքել: Ժայքթումը տևել է մոտ 7 րոպե և ուղեկցվել է բոցով:

Կրակի սյունը բարձրացել է մոտ 100-150 մ: Հրաբխային ժայթքման նյութերը տարածվել են մոտ 2 հա տարածության վրա՝ դրանց հաստությունը կազմել է 0,3-1,2 մ: Հրաբխի տարածքում առաջացել են ճաքեր:

Հրաբխի ժայթքման մերձակայքում բնակելի տարածքներ չկան, հայտնում է Ադրբեջանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հրաբխի առաջին ժայթքումը տեղի է ունեցել 1964թ., իսկ վերջինը՝ 2008-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---