Ֆրանսիայում կրթությունը 2019-ից պարտադիր կլինի 3 տարեկանից

Ֆրանսիայում կրթությունը 2019-ից պարտադիր կլինի 3 տարեկանից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կրթությունը 2019-ից պարտադիր կլինի 3 տարեկանից: Մարտի 27-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է ստորագրել, որի համաձայն պարտադիր կրթության տարիքը 6 տարեկանից նվազեցվել է մինչև 3 տարեկան: Նպատակն է՝ հզորացնել դպրոցի դաստիարակչական դերը, հատկապես խնդրահարույց արվարձաններում:

Ըստ գործող օրենքի, ուսուցումը պարտադիր է 6-16 տարեկանների համար:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի Հանրապետության արժեքները ձևավորվում են դպրոցում և դպրոցի կողմից, իսկ երկրի հանրային բարգավաճումը կախված է առաջին հերթին կրթությունից, հայտնում է RFI-ը:

Ինչպես նշում են կառավարությունում, 3 տարեկանից պարտադիր ուսուցման մասին որոշումը կոչված է բարձրացնելու մանկապարտեզների կարգավիճակը:

Երբ մանկապարտեզը պարտադիր դառնա, ինչպես դպրոցը, բացակայությունների համար ծնողը պետք է մինչև 135 եվրո տուգանք վճարի:

Քանի որ, 3 տարեկան երեխաների 97,6%-ը փաստացի հաճախում է մանկապարտեզ, բարեփոխումը կվերաբերի մոտ 26.000 երեխայի և կպահանջի 800 ուսուցչի ու դաստիրակի ներգրավում:

Մեկ ուսուցչին բաժին ընկնող աշակերտների թվով Ֆրանսիան հետ է մնում եվրոպական շատ երկրներից: Մեկ ուսուցչին բաժին է ընկնում 22 աշակերտ, իսկ միջինը Եվրոպայում հարաբերակցությունը 1-ը 13-ին է, Ֆինլանդիայում և Դանիայում 1-ը՝ 10-ին: Եվրոպայի մյուս երկրներում և ԱՄՆ-ում պարտադիր ուսուցումը սկսվում է 6 տարեկանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---