ՀՀ բոլոր ճանապարհներն անցանելի են

ՀՀ բոլոր ճանապարհներն անցանելի են

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ամբողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---