Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը 3 ապրիլի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան Atlantic ամսագրին տված հարցազրույցում: «Պաղեստինցիներն ու իսրայելցիները սեփական հողն ունենալու իրավունք ունեն: Մենք պետք է խաղաղ համաձայնագիր կնքենք՝ ապահովելու համար նորմալ հարաբերություններն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասել է Մուհամմեդ բեն Սալմանը, գրում է Deutsche Welle-ն: Դիտորդները երկու երկրների մերձեցման այլ նշաններ էլ են նկատում: Այդպես, մարտին Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ բացել է իր օդային տարածքը դեպի Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռի համար: Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիային Իսրայելի հետ մերձեցման է դրդում հարաբերությունների վատթարացումն Իրանի հետ: Նախկինում Սաուդյան Արաբիան չէր ճանաչում Իսրայելն ու դիվանագիտական հարաբերություններ չուներ այդ երկրի հետ: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |