Պուտին. ԻՊ-ն Սիրիայում ջախջախված է![]() 4 ապրիլի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը Սիրիայում ամբողջապես ջախջախված է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «2018-ին մեր ուշադրության կենտրոնում մի թեմա է, որը կարևոր նշանակություն ունի ամբողջ միջազգային հանրության համար՝ իրավիճակի զարգացման հեռանկարները Մերձավոր Արևելքում Սիրիայում ԻՊ ջախջախումից հետո»,-ասել է Պուտինը Մոսկվայում մեկնարկած միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: ՌԴ նախագահի ողջույնի խոսքն ընթերցել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Պուտինը նշել է, որ ստեղծված պայմաններում «անհրաժեշտ է միասին մտածել բազմակող համագործակցության նոր ձևերի մասին, որոնք թույլ կտան ամրապնդել հաջողությունները, որ ձեռք են բերվել ահաբեկչության դեմ պայքարում և կասեցնել այդ սպառնալիքի տարածումը»: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |