Պուտին. ԻՊ-ն Սիրիայում ջախջախված է

Պուտին. ԻՊ-ն Սիրիայում ջախջախված է

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը Սիրիայում ամբողջապես ջախջախված է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«2018-ին մեր ուշադրության կենտրոնում մի թեմա է, որը կարևոր նշանակություն ունի ամբողջ միջազգային հանրության համար՝ իրավիճակի զարգացման հեռանկարները Մերձավոր Արևելքում Սիրիայում ԻՊ ջախջախումից հետո»,-ասել է Պուտինը Մոսկվայում մեկնարկած միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:

ՌԴ նախագահի ողջույնի խոսքն ընթերցել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Պուտինը նշել է, որ ստեղծված պայմաններում «անհրաժեշտ է միասին մտածել բազմակող համագործակցության նոր ձևերի մասին, որոնք թույլ կտան ամրապնդել հաջողությունները, որ ձեռք են բերվել ահաբեկչության դեմ պայքարում և կասեցնել այդ սպառնալիքի տարածումը»:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---