Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո25 մարտի 2008 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Ես ծանոթ եմ Ադրբեջանի դիմումին ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից որոշ երկրներ հանելու մասին»,- հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը Բաքվի` ԵԱՀԿ ՄԽ-ն ցրելու փորձի մասին, իր համար նորություն էր, քանի որ Ադրբեջանի այդ քայլերի հաստատում չկա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեսպան Վիլայեթ Ղուլիեւի մեղադրանքներին համանախագահների «ոչ պիտանելիության» մասին, ապա ամերիկացի դիվանագետը ընդգծել է, որ Ղուլիեւը չի կարող այդ մասին դատել, քանի որ նա չի եղել բանակցային գործընթացի մասնակից: «Ես կարծում եմ, որ նա ծանոթ չէ բանակցային սեղանին դրված փաստաթղթի բոլոր մանրամասներին: Դա արդարացի եւ հավասարակշռված փոխզիջում է, որը իր մեջ ներառում է այն տարրերը, որոնց համար քվեարկել են ՄԱԿ ԳՎ-ում: Սակայն այնտեղ կան Հայաստանին վերաբերող տարրեր, որոնք ընդգրկված չեն բանաձեւի տեքստում»,- ասել է Բրայզան:Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին` ամերիկացի դիվանագետը նշել է, որ տեղյակ չէ, երբ կհանդիպեն Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Դա կարող էր տեղի ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում, սակայն այն անցնելու է ապրիլի 2-4, իսկ Սարգսյանի երդման արարողությունը նշանակված է ապրիլի 9-ին, այսինքն` Բուխարեստում Սարգսյանը դեռեւս նախագահ չէ: Նրանք կարող են եւ հետո հանդիպել»,- ասել է Մեթյու Բրայզան Armenian Reporter-ին տված հարցազրույցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |