Սաուդյան Արաբիայում 1980-ականներից առաջին անգամ կինոթատրոն կբացվի 5 ապրիլի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում 35 տարում առաջին անգամ հանրային կինոթատրոն է բացվում: Ամերիկյան AMC Entertainment Holdings Inc. ցանցի հաստատությունը կսկսի աշխատել ապրիլի 18-ին Էր Ռիադում: Այդ մասին հայտնել են երկրի մշակույթի և տեղեկատվության նախարարության Միջազգային կապերի կենտրոնում: Առաջին ֆիլմը, որ կցուցադրվի նր կինոսրահում, կլինի Ռայան Կուգլերի «Սև հովազը»: 2030-ին երկրում արդեն մոտ 350 կինոթատրոն կլինի, գրում է Deutsche Welle-ն: «Դա շրջադարձային պահ կլինի թագավորության մշակութային ինդուստրիայի զարգացման գործում»,-ավելի վաղ ասել էր մշակույթի նախարար Ավադ բեն Սալեհ ալ Ավադը: 2017-ի սեպտեմբերին թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իշխանության եկավ 2017-ի հունիսին, կարգադրեց 2018-ից հանել ավտոմեքենա վարելու կանանց համար գործող արգելքը: Նա նաև հայտարարեց երկրի արդիականացման մեկնարկի մասին: 1980-ականներին կինոթատրոններն ու զվարճանքի այլ հաստատությունները փակել էր երկրի պահպանողական ղեկավարությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |