Facebook-ը պատերազմ է հայտարարել թրոլերին. Ադրբեջանն ակտիվներից էր![]() 5 ապրիլի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է 273 էջ և աքաունթ հեռացնելու մասին՝ ռուսական «Առցանց հետազոտությունների գործակալության» հետ կապերի պատճառով: Այդ ընկերությունը հայտնի է նաև որպես «թրոլերի ֆաբրիկա», որին մեղադրում էին ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու մեջ, գրում է contact.az-ը: Ապրիլի 3-ին Facebook-ը սկսել է ջնջել «թրոլերի ֆաբրիկայի» ռուսալեզու աքաունթները: Ըստ ընկերության զեկույցի, ամբողջ աշխարհում հեռացված աքաունթների բաժանորդների թիվը հասնում է մոտ 1 մլն, որից 29.000 Ադրբեջանում: Բացի այդ, ընկերությունը մի շարք աքաունթներ է հեռացրել կամ ջնջել բուն Ադրբեջանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |