Ֆրանսիայում տղամարդն ուշքի է եկել սրտի 18-ժամյա կանգից հետո 6 ապրիլի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հարավում 53-ամյա տղամարդը ողջ է մնացել սրտի 18-ժամյա կանգից հետո հիպոտերմիայի՝ մարմնի ջերմաստիճանի նվազման, շնորհիվ: Այդ մասին հայտնել է Frnace info-ն: Պատահարը տեղի է ունեցել ֆրանսիական Օրբ գետի ափին՝ տղամարդը գնում էր այցելության եղբորը, սակայն չի հասել տեղ: Ընտանիքը դուրս է եկել որոնումների և գտել է նրան գետի ափին առանց գիտակցության՝ սրտի կանգով: Մարմնի ջերմաստիճանը 22 էր: Բեզյե քաղաքի հիվանդանոցի բժիշկները տուժածին սրտի ուղիղ մերսում են արել, հետո տղամարդուն տեղափոխել են Մոնպելյեի հիվանդանոց: Նրա սիրտը սկսել է աշխատել միայն 18 ժամ անց, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ բժիշկների, տղամարդը ողջ է մնացել մարմնի ցածր ջերմաստիճանի շնորհիվ: «Հիպոտերմիան դանդաղեցնում է օրգանիզմի աշխատանքը և դա կանխում է հիվանդության հետևանքները: Դա յուրօրինակ սառեցում է»,-պարզաբանել է շտապ օգնության մասնագետը: «Երբ մարդն, օրինակ, գետն է ընկնում, մարմինը շատ շուտ սառչում է և բժիշկները կարող են փորձել վերակենդանացնել նրան շատ դանդաղ տաքացնելով: Կարելի է հուսալ, որ հիվանդը կվերականգնվի շատ փորք բարդություններով կամ առանց դրա: Սակայն, ողջ մնալ սրտի 18-ժամյա կանգից հետո իրոք զարմանալի է»,-ասել է բժիշկը՝ հիշեցնելով, սակայն, որ նման դեպքեր եղել են ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |