Լրագրողների պաշտպանության կոմիտե. Բաքուն ընտրությունների է գնում «ԶԼՄ-ներին դնչկալ հագցրած» 7 ապրիլի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն հոդված է հրապարակել Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունների հետապնդումների մասին: «Լրագրողներին բանտ նետել, առևանգել արտերկրում, մեղադրել ֆինանսական հանցագործություններում, արգելափակել կայքերը, կոտրել հաշիվները սոցցանցերում, արգելել ուղևորությունները՝ սա անկախ ԶԼՄ-ներին դնչկալ հագցնելու Ադրբեջանի կառավարության ձեռնարկած միջոցների թերի ցանկն է»,-ասվում է հոդվածում: Ինչպես գրում է հոդվածի հեղինակ Գյունոզա Սաիդը, ապրիլի 11-ին կայանալիք ընտրություններից առաջ ընդդիմության պոտենցիալ թեկնածուները ձերբակալվեցին, կազ զրկվեցին փախչելու հնարավորությունից, իսկ քաղաքական դաշտը զատվեց այլախոհության ցանակացած նշյուլից, հայտնում է contact.az-ը: Ադրբեջանն, ըստ հոդվածագրի, աշխարհում լրագրողների ամենադաժան բանտապահներից մեկն է, որտեղ 2017-ի դեկտեմբերի 1-ի տվյալներով ազատազրկված էր 10 լրագրող: Նշվում է, որ լրագրողներից շատերը գերադասում են մեկնել Ադրբեջանից և արտերկրում աշխատել՝ խուսափելու համար կալանքից կամ հետապնդումներից: Սակայն Ադրբեջանի իշխանությունները նրանց էլ են փորձում լռեցնել: Այդպես, 2017-ի մայիսին Թբիլիսիի կենտրոնում առևանգեցին և Ադրբեջան տեղափոխեցին լրագրող Աֆղան Մուխթարլիին, իսկ Ֆիքրեթ Հուսեյնլիին Ադրբեջանի իշխանությունների հարցումով ձերբակալեցին 2017-ի հոկտեմբերին Ուկրաինայում: Նիդերլանդների քաղաքացիություն ուինեցող Հուսյենլիին սպառանում է արտահանձնումն Ադրբեջան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |