Կիմ Չեն Ինն առաջին անգամ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպելու մասին![]() 10 ապրիլի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպելու մասին: Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն ապրիլի 27-ին «Խաղաղության տանը» Փհանմունջոմ սահմանամերձ բնակավայրում, որը գտնվում է ապառազմականացված գոտում, հայտնում է Lenta.ru-ն Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության վրա հղումով: Սա առաջինն պաշտոնական հաղորդագրությունն է Մուն Չժե Ինի հետ հանդիպման մասին: Մարտի վերջին Կիմ Չեն Ինը ոչ պաշտոնական այցով եղավ Պեկինում, որտեղ հանդիպեց Սի Ծինփինի հետ՝ հավաստիացնելով, որ պատրաստ է Հարավային Կորեայի հետ երկխոսության: Մինչ այդ Մուն Չժե Ինի խորհրդականը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ինը համաձայն է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Փետրվարին հայտնի դարձավ, որ հյուսիսկորեական առաջնորդն իր քրոջ միջոցով հրավիրել է Փհենյան Հարավային Կորեայի նախագահին: Հրավերը բանավոր է փոխանցվել: 2018-ի սկզբից ի վեր երկու Կորեաների հարաբերությունները զգալիորեն ջերմացել են՝ երկու երկրների մարզիկները միասնական դրոշով հանդես եկան Օլիմպիադայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |