Կարեն Նազարյան. ԵՄ հետ համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա

Կարեն Նազարյան. ԵՄ հետ համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա

PanARMENIAN.Net - ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո անհիմն լուրեր եղան, թե ատոմակայանը փակվելու է: Այդ մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն ՆազարյաննԱզգային ժողովում «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:

Նա հայտարարել է, որ Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա, հայտնում է Panorama.am-ը:

«Էներգետիկայի բնագավառում ԵՄ հետ մենք պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության, փոխադարձ շահ, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Այդ համագործակցությունն ի թիվս այլ հարցերի, պետք է ընդգրկի նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգ, ապա գործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը»,-ասել է նա։

Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին:Սարքավորումների փոխարինման աշխատանքները մեկնարկում են 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---