FIDE-ի նախագահական կազմն Իլյումժինովից անհապաղ հրաժարական է պահանջել![]() 10 ապրիլի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ FIDE-ի, նախագահական կազմը խնդրել է կազմակերպության ղեկավար Կիրսան Իլյումժինովին հրաժարական տալ: Հրաժարականի պահանջը կապված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների հետ, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իլյումժինովn ԱՄՆ պատժամիջոցներին ենթակաների ցուցակում է հայտնվել 2015-ի վերջում Սիրիայի կառավարության նյութական օժանդակության և ի շահ նրա գործելու համար: Ապրիլի 7-8-ը տեղի ունեցած խորհրդի նիստին մասնակցել է 15 անդամ, հրաժարականին դեմ է արտահայտվել միայն 1-ը: Ավելի վաղ FIDE-ն հայտնել էր, որ շվեյցարական UBS բանկը մտադիր է փակել ֆեդերացիայի հաշվեհամարներն Իլյումժինովի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, ինչը կարող է ֆինանսական խնդիրների պատճառ դառնալ, գրում է ՏԱՍՍ-ը: FIDE-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընտրություններն անցնելու են 2018-ի հոկտեմբերի 3-ին Բաթումում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |