ՀՀ նախագահ. Պոտենցիալ ներդրողը պետք է իմանա, թե ինչ է իրեն սպասում Հայաստանում10 ապրիլի 2018 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար պետք է ջանասիրությամբ աշխատել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցառումներ է պետք ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի դրամական հոսքեր ներգրավել և դրանք երկրում պահել: «Որպեսզի արտասահմանյան ներդրումները Հայաստան բերվեն, անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա, թե ինչ է իրեն սպասում, այսինքն՝ ինչ պայմաններում է ինքն աշխատելու, ինչպիսին է երկրի օրենսդրությունը և պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում իրականացնել»,-ասել է նա: Արմեն Սարգսյանը հավելել է, որ պետք է մտածել երկրի տնտեսական և ներդրումային գրավչության, օրենքի գերակայության հետագա ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության մասին: «Ընդ որում՝ դա կախված է ոչ միայն պետությունից, այլ նաև՝ քաղաքացիներից, հասարակությունից, գործարար համայնքից»,-ասել է նա, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |