27 մարտի 2008 - 14:16 AMT
2 տարի անց Թուրքիան կփլուզվի՞
Այսօր Թուրքիայում հարձակում է գնում թուրքական պետության բոլոր հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է Բախչեյրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դենիզ Ուլկե Արիբողանը: Գլխավոր դատախազության հարցապնդումը իշխող ԱԶԿ կուսակցության գործունեությունն արգելելու մասին նա համարում է այդ պայքարի մի մասը, որն, ըստ նրա, հիմնականում ընթանում է «գորգի տակ»: Նրա խոսքերով, մոտ ապագայում Թուրքիան դեմ առ դեմ կբախվի սուր մարտահրավերների: Նրանցից կարեւորն այն է, որ մոտ ապագայում քրդական հարցը Թուրքիայում կարծարծվի ամբողջ ուժով:

Նրա խոսքերով, փլուզվում են պետության բոլոր հատվածները` օրենսդիր, գործադիր, նախագահական իշխանությունը: «Տեսեք թե ինչի է վերածվել մեր բանակը,-բացականչում է պրոֆեսոր Արիբողանը:-Նա արդեն չի կարողանում կազմակերպվել: Պետությունը գտնվում է փլուզման եզրին: Եվ այդ փլուզումը կարող է ուժգին հարվածել մեզ: Եթե դա պատահի, ապա ժողովրդավարական կարգը կքանդվի եւ հորիզոնում կնշմարի ռազմական դիկտատուրան, ապա այդ դեպքում հեշտությամն կառաջանա քրդական պետություն: Եթե այդ գործընթացները շարունակվեն, ապա երկու տարվա ընթացքում Թուրքիան կփլուզվի եւ կառաջանա քրդական պետություն»: Ըստ նրա, հարցը նրանում չէ, որ պետք է նորացնել պետությունը, արգելել իշխող կուսակցության գործունեությունը եւ ոչ էլ աշխարհիկության եւ ոչ աշխարհիկության միջեւ հակասության մեջ է: Արդյունքը քրդական պետությունն է, եւ քայլ առ քայլ Թուրքիան ընթանում է այդ ուղղությաբ, հաղորդում է «Քրդստանի նորությունները»: