Despacito ռեկորդային տեսահոլովակը հեռացվել է YouTube-ից![]() 10 ապրիլի 2018 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Պուերտոռիկացի երաժիշտ Լուիս Ֆոնսիի Despacito կոմպոզիցիայի պաշտոնական տեսահոլովակը հեռացվել է YouTube-ից: Դա տեղի է ունեցել հաքերային հարձակման հետևանքով՝ հավանաբար, գրոհի են ենթարկվել Vevo երաժշտական աքաունթները, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Տեսահոլովակի փոխարեն մի տեսանյութ է հասանելի, որտեղ դիմակավոր և բռնավորների շորերով մարդիկ զենքն ուղղում են կադր: Despacito-ից բացի, հեռացվել են Շաքիրայի, Սելենա Գոմեսի, Թեյլոր Սվիֆթի և Դրեյքի կոմպոզիցիաները, որոնք բոլորը հրապարակված էին Vevo երաժշտական աքաունթում: Պարբերականը պնդում է, որ հաքերային գրոհի ետևում կանգնած է Prosox կամ Kuroi'sh խմբավորումը: Հաքերները գրություն են թողել իրենց հոլովակի տակ. «Ազատություն Պաղեստինին»: Ապրիլի 5-ին Despacito տեսահոլովակը հավաքել է ռեկորդային 5 մլրդ դիտում՝ ամենադիտված տեսահոլովակը դառնալով YouTube-ի պատմության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |