Սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը կնվազեցվեն10 ապրիլի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցեր են քննարկվել ԱԻՆ-ում էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել են Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ (Savage of Sevan, «Յելլ Էքստրիմ պարկ», Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա, «Sky-ակումբ», «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիա): Քննարկվել են սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության անվտանգության և ռիսկերի նվազեցման գործընթացում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիները: Անդրադառնալով սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների համար հնարավորինս անվտանգ պայմանների ստեղծման և դժբախտ պատահարի դեպքում արագ և գրագետ արձագանքում ապահովելու հնարավորություններին՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ունենալ միջոցառումների և երթուղիների ընդհանուր ճանապարհային քարտեզ: Դա թույլ կտա ՀՀ ԱԻՆ «911» և «112» ծառայություններին արձագանքում ապահովելիս ավելի արագ որոշել տուժածների տեղակայման վայրը: Քննարկվել են նաև ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման հարցերը, որպեսզի վերջիններս կարողանան առաջին օգնություն ցուցաբերել նախքան փրկարարների ժամանումը: Կողմերն անդրադարձել են նաև սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ապահովագրման խնդիրներին. ԱԻ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ ապահովագրական դաշտի առկայությունը մեծապես կնպաստի բնագավառում ռիսկերի նվազեցման գործընթացին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում երկու նախարարությունների և ոլորտի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր մշակել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության զարգացման ոլորտում առկա վտանգների ռիսկի նվազեցման վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |