Սաուդյան Արաբիայում մեկնարկել է երկրի պատմության առաջին նորաձևության շաբաթը![]() 11 ապրիլի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է երկրի պատմության մեջ կանանց առաջին նորաձևության շաբաթը: Ապրիլի 10-ի երեկոյան տեղի է ունեցել քառօրյա միջոցառման առաջին ցուցադրությունը: Խիստ կանոններ են սահմանվել՝ ներկա կարող են լինել միայն կանայք, իսկ նկարահանումներն արգելված են: Էր Ռիադ են ժամանել նորաձևության աշխարհի մի շարք աստղեր, մասնավորապես, Ռոբերտո Կավալլին և Ժան Փոլ Գոտյեն, գրում է Deutsche Welle-ն: Նորաձևության շաբաթը Սաուդյան Արաբիայում, որտեղ կանանց թույլատրվում է միայն ավանդական երկար հանդերձանք՝ աբայա և նիքաբ կրել, դիտարկվում է որպես քաղաքական ազդանշան: 2017-ի սեպտեմբերին թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իշխանության եկավ 2017-ի հունիսին, կարգադրեց 2018-ից հանել ավտոմեքենա վարելու կանանց համար գործող արգելքը: Նա նաև հայտարարեց երկրի արդիականացման մեկնարկի մասին: 1980-ականներին կինոթատրոններն ու զվարճանքի այլ հաստատությունները փակել էր երկրի պահպանողական ղեկավարությունը: Սաուդյան Արաբիայում 35 տարում առաջին անգամ հանրային կինոթատրոն է բացվում: Ամերիկյան AMC Entertainment Holdings Inc. ցանցի հաստատությունը կսկսի աշխատել ապրիլի 18-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |