ԱԻՆ-ը հակահրդեհային պատրաստվածության միամսյակ է հայտարարում

ԱԻՆ-ը հակահրդեհային պատրաստվածության միամսյակ է հայտարարում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը հայտարարում է «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակ»:

Միամսյակի ընթացքում ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:

Ուսումնավարժություններն անցկացվելու են կազմակերպությունների աշխատանքային ժամերի ընթացքում, և ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում կենտրոնների այցելուներին աջակցել տեղի անվտանգության աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին, հետևել նրանց հրահանգներին և ակտիվ մասնակցել վարժանքին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հակահրդեհային նորմերի պահպանման ստուգումներ կիրականացվեն Երևանիքաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություններում իրականցված ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել: Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները միայն Երևանում իրականացրել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում. օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:Կան խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---