Telegram-ը ՌԴ-ում դատարանի որոշմամբ անհապաղ կփակեն

Telegram-ը ՌԴ-ում դատարանի որոշմամբ անհապաղ կփակեն

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, դատական նիստը շատ արագ է ավարտվել: Ապացույցերի ներկայացման համար մոտ կես ժամ է պահանջվել, որից հետո դատավորները գնացել են խորհրդակցելու:

Այդ ընթացքում «Ռոսկոմնադզորի» և ԱԴԲ ներկայացուցիչները հայտնել են, որ քանի որ Telegram-ը հրաժարվել է ծածկագրման բանալիները փոխանցել հատուկ ծառայություններին, այն սպառնում է պետության և հասարակության շահերին և կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից:

Ընդամենը կես ժամ է պահանջվել դատավճիռ կայացնելու համար:

Telegram-ի իրավաբանները նիստին ներկա չէին՝ հայտնելով, որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն արգելել է նրանց «իրենց ներկայությամբ օրինականացնել բացահայտ զավեշտը»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---