Տավուշում ականի պայթյունից 3 մարդ է վիրավորվել

Տավուշում ականի պայթյունից 3 մարդ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարածքում ականի պայթյունից երեք քաղաքացի է վիրավորվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց «Այգեձոր առողջության կենտրոնի» տնօրեն Մուրադ Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ, տուժածները Այգեձորի բնակիչներ են: Կենտրոնի աշխատակիցները դեպքի վայրում առաջին բուժօգնություն են ցույց տվել նրանց՝ անշարժացրել և ցավազրկել են:

«Պայթյունի արդյունքում ամպուտացվել է բնակիչներից մեկի ոտնաթաթը, մյուսի` նախաբազուկը, և երրորդի կրունկն է վնասվել: Առաջին բուժօնգնության ցուցաբերումից անմիջապես հետո նրանք տեղափոխվել են Բերդի հիվանդանոց», - ասաց Մուրադյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---