Մայիսի 9-ին «Անմահ գունդ» քայլերթը կանցկացվի (վիդեո)

Մայիսի 9-ին «Անմահ գունդ» քայլերթը կանցկացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից կմեկնարկի «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։ Քայլերթի մասնակիցները բարձրացնելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները։

Քայլերթն Ազատության հրապարակից կշարունակվի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որից հետո՝ կանցնի Վազգեն Սարգսյան փողոցով և կավարտվի տոնական համերգով։

Քայլերթի կազմակերպիչներն են «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ակցիային մասնակցել ցանկացողները, ինչպես նաև նկարների փայտե շտանդարտների պատրաստման հարցերով կարող են դիմել «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---