ՌԴ-ն կարող է զրկվել ամերիկյան վիսկիից![]() 13 ապրիլի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ինչպես նաև բոլոր խմբակցությունների ղեկավարները խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն են ներկայացրել ԱՄՆ հակառուսական քաղաքականությանն արձագանքող օրինագիծը: Այդ մասին ասվում է Դումայի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ: Ինչպես ասել է լրագրողներին ստորին պալատի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, Պետդումայի քննարկմանը ներկայացված փաստաթուղթն առնչվում է դեղամիջոցներին, բացի այդ, միջոցներ է նախատեսում ամերիկայն ապրանքների և ծառայությունների փոխարինման ուղղությամբ: Մասնավորապես, ԱՄՆ-ից և պատժամիջոցներին սատարող երկրներից կարող է սահմանափակվել ծխախոտի, ալկոհոլային արտադրության և գյուղմթերքի ներմուծումը, գրում է ՌԲԿ-ն: Բացի այդ, ըստ օրինագծի նախատեսվում է կասեցնել գործակցությունն ԱՄՆ հետ ատոմային, ավիաշինության և հրթիռաշարժիչային ոլորտներում: Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը: ԱՄՆ սահմանափակումների են ենթակա հայտնի գործարարներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Սուլեյման Քերիմովը, Ալեքսեյ Միլլերը և այլոք: Ինչպես ավելի ուշ պարզել էր Bloomberg-ը, մեկ օրում ՌԴ ամենահարուստ մարդիկ 16 մլրդ դոլար են կորցրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |