Սպիտակ տունը դեռեւս չի առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը դեռեւս չի առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, թեկնածուի առաջադրման դեպքում Սպիտակ տունը կհայտարարի այդ մասին, որից հետո թեկնածուն կմասնակցի Սենատի լսումներին, որը պետք է հաստատի նրա նշանակումը:



Հիշեցնենք, որ ըստ «Califwornia Courier»-ի հաղորդագրության, Ջ.Բուշի վարչակազմը բարձրաձայնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին հավակնող թեկնածուի անունը: Հավաստի հայ եւ ամերիկյան աղբյուրներից հայտնի է դարձել, որ դա կարող է լինել Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարիա Յովանովիչը:



Նշենք, որ արդեն 18 ամիս է, ինչ Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինի կիրառման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկու անգամ էլ թեկնածությունը արգելափակվեց Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հոգլանդի մոտ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---