Էստոնական «Հորտուս Մուզիկուսը» համերգ կտա Զվարթնոցի տաճարում

Էստոնական «Հորտուս Մուզիկուսը» համերգ կտա Զվարթնոցի տաճարում

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին՝ էստոնական «Հորտուս Մուզիկուսը» համերգ կտա Զվարթնոցի տաճարում: Դա կլինի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության «2018-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների մեկնարկը:

«Հորտուս Մուզիկուս» էստոնական անսամբլը առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի երաժշտության մի շարք գործերով՝ գրված եվրոպացի կոմպոզիտորների կողմից:

Միջոցառումը կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի հետ համատեղ:

Միջոցառման սկիզբը 19:00-ին է, մուտքը՝ հրավիրատոմսերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---