ՀՀ 4-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Յուրի Հովհաննիսյանին

ՀՀ 4-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Յուրի Հովհաննիսյանին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:

Ուղերձում մասնավորապես,ասված է.«Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգաց¬ման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդե¬լեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը», հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկտվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հայտնի գիտնականին շնորհավորել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական, կազմակերպչական և մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պետական ատյանների կողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գիտական ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձեր վաստակի և ճանաչման», - ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---