Հարցում. Ռուսաստանցիների 86%-ը չի ցանկանում մասնակցել որևէ բողոքի ակցիայի16 ապրիլի 2018 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների 86%-ը չի ցանկանում մասնակցել որևէ բողոքի ակցիայի: Այդ են վկայում «Լևադա-ցենտր» սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները: Հարցման մասնակիցների միայն 8%-ն է պատրաստ դուրս գալ հանրահավաքի, գրում է ՌԲԿ-ն: Ըստ հետազոտության, հարցման մասնակիցների 75%-ը քիչ հավանական է համարում ռուսաստանցիների բողոքները կյանքի մակարդակի նվազման կամ սեփական իրավունքների պաշտպանության օգտին, իսկ 17%-ը կարծում է, որ դա միանգամայն հավանական է: Էլ ավելի սառն են վերաբերվում ռուսաստանցիները քաղաքական պահանջներով բողոքի ակցիաներին: Հարցման մասնակիցների 80%-ը դա քիչ հավանական է համարում (միայն 12%-ը՝ միանգամայն հնարավոր), 88%-ը հրաժարվել է մասնակցել ակցիաներին (6%-ը պատրաստ է): Ըստ հարցման կենտրոնի, 2017-ին բողոքի տրամադրություններն ավելի ուժեղ էին: 2017-ի հունիսին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հանրահավաքների ֆոնին հարցման մասնակիցների 28 տոկոսը միանգամայն հնարավոր էր համարում կենսամակարդակի նվազման դեմ հանրահավաքները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |