Լեռնային Ղարաբաղը ակնհայտորեն անկախության ավելի շատ իրավունքներ ունի, քանի Կոսովոն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ինչ վերաբերում է Մերձդնեստրին, դրական ռեակցիայի դեպքում մեր պետությունը կարող է բռնություն սադրել այդ չճանաչված հանրապետությունում: Նման եզրակացությունների է եկել Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանին Զատուլինը կոնֆերանսին, որի ժամանակ քննարկվում էր այսպես կոչված է «Կոսովոյի կազուսը»: Բացի այդ երեք չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչներից, հանդիպմանը ներկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարի խորհրդականը:



«Լեռնային Ղարաբաղը ակնհայտորեն անկախության ավելի շատ իրավունքներ ունի, քանի Կոսովոն»,- հայտարարել է քննարկումներին ներկա Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: «Մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների հերթական փուլին, սակայն ցանկանում ենք, որպեսզի անկախության ճանաչումը լինի դրանց ելակետը, այլ ոչ թե ենթադրվող եզրագիծ: Իսկ տվյալ փուլում արժէ քննարկել չճանաչված Ղարաբաղի հնարավոր սահմանները եւ նրա գաղթականների ճակատագիրը»,- հավելել է նա: Թեեւ, Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանին Զատուլինի խոսքերով, եթե Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի ղեկավարությունը դիմել է ռուսական խորհրդարան ռուսական կողմից նրանց ճանաչման խնդրանքով, ապա Ղարաբաղից նման դիմում չի ստացվել, հաղորդում է Նորությունների ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---