Բուլղարիան աջակցում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Բուլղարիան աջակցում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը: Ս. Ստանիշեւը ասել է, որ Բուլղարիան կկիսվի Թուրքիայի հետ Եվրամիության անդամ դառնալու իր փորձով: Երկու երկրներն էլ պատասխանատու են տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար եւ միայն տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում Հարավ-արեւելյան Եվորպայում համագործակցության գործընթացի ու Տարածաշրջանային համագործակցության կոմիտեի, ամբողջական օգտագործման դեպքում հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային համագործակցության գործընթացի հաջող իրականացումը:



Էրդողանը նշել է, որ Թուրքիան ԵՄ կողմից տրված խոստումների կատարման հույս ունի, եւ Անկարայի մուտքը ԵՄ-ը կոչված է աջակցելու Թուրքիայի եւ ԵՄ-ի, Թուրքիայի եւ Բուլղարիայի հարաբերությունների զարգացմանը, հաղորդում է Բուլղարիայի հեռագրային գործակալությունը (ԲՀԳ):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---