ԿԳՆ-ի հորդորը՝ զերծ պահել դեռահասներին զանգվածային միջոցառումներից

ԿԳՆ-ի հորդորը՝ զերծ պահել դեռահասներին զանգվածային միջոցառումներից

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից »:

Նախարարությունը միաժամանակ կոչ է անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը:

Երևանում արդեն 6-րդ օրը բողոքի ցույցեր և երթեր են ընթանում ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ, որոնց ակտիվորեն մասնակցում են մեծաթիվ ուսանողներ և դպրոցականներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---