31 մարտի 2008 - 15:52 AMT
Կոսովոյում սկսվել է անվտանգության ուժերի կազմավորումը
Կոսովոյում սկսվել է անվտանգության ուժերի կազմավորումը, որոնք ենթարկվում են ինքնավարության ալբանական իշխանություններին: Նախագիծը նախապատրաստել են KFOR-ի հրամանատարությունն ու ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում (MOOHK): «Կոսովոյի բանակի» ընդհանուր քանակը կազմում է 3,3 հազար մարդ` 2,5 հազար կադրային զինծառայողներ ու 800 ռեզերվիստներ: Ամռան սկզբին Կոսովոյում ակնկալվում է 50 ռազմական հրահանգիչների ժամանում ՆԱՏՕ-ի բանակներից, կսկվի նաեւ անվտանգության ուժերի հավաքագրումն ու անձնակազմի ուսուցումը:

Ենթադրվում է, որ այդ «բանակը» չի ունենա ծանր սպառազինություն, իսկ յուրաքանչյուր զինծառայողի ուսուցումն ու ապահովումը կպահանջի 8 հազար եվրո: Ինչպես նշում են KFOR-ի հրամանատարության ներկայացուցիչները, Կոսովոյի անվտանգության ուժերի ստեղծումը նախատեսված է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագրով, որը ենթադրում էր «վերահսկվող անկախություն» շնորհել ինքնավարությանը:

Այդ ծրագիրը, սակայն, չի հաստատվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ միջազգային իրավունքի տեսակետից օրինական չէ: KFOR-ի, ինչպես նաեւ MOOHK-ի գործողություններն, ուղղված Կոսովոյի անվտանգության ուժերի ստեղծմանը, իրավական դաշտից դուրս են եւ կարող են բողոքարկվել Բելգրադի կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: